ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ ՆՇԱՆԱԿԵՑ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
By adminx - Thu Jul 14, 6:48 am
- 0 Comments
- 6 views
- Tweet
Email
Print
Հայաստանի նախագահին մամլոյ գրասենեակը տեղեկացուց, որ նախագահ Սերժ Սարգսեանի երէկ ստորագրած հրամանագիրով նշանակուեցան Կեդրոնական ընտրական յանձնախումբի 7 անդամներ:
Նախագահը որոշեց յանձնախումբի անդամներ նշանակել մարդկային իրաւունքներու պաշտպանի ներկայացուցած երեք (Արտակ Մելիքսէթեան, Տաթեւ Օհանեան, Արմէն Սմբատեան), Վճռաբեկ դատարանի նախագահի երկու (Լաուրա Գալստեան, Գարեգին Ազարեան) եւ Փաստաբաններու պալատի նախագահի երկու (Գէորգի Մարտիրոսեան, Սիլվա Մարկոսեան) թեկնածուները:
Գործող Կեդրոնական ընտրական յանձնախումբի լիազօրութիւնները պիտի աւարտին այսօր:
- 0 Comments
- 6 views
- Tweet
Email
Print



