Մուշի Սուրբ Մարինէ Եկեղեցին Սպասում Է Վերանորոգման

«ՆԻՈՒԶ»

ST-MARINEEՄուշի նոր ընտրուած քաղաքապետը աշխատանքներ է իրականացնում ներկայում Թուրքիայի տարածքում գտնուող Մուշի հայկական Բերդի թաղում գտնուող Սուրբ Մարինէ եկեղեցու վերանորոգման համար:

Պոլսոյ հայկական «Ակօս»-ի թղթակցի հետ զրոյցում Մուշի քաղաքապետ Ֆէյաթ Ասիան նշել է, թէ Սուրբ Մարինէ եկեղեցին պահպանելու համար յատուկ աշխատանքներ են տարւում, իսկ վերականգնման համար` նախագծեր փնտռում:

Նախորդ տարի` 2013-ի ամրանը սկսուեց Քալէ (Բերդի թաղ) թաղամասի քանդումը, որտեղ գտնւում էին հայկական տները: Մուշի նախկին քաղաքապետը հայկական պատմական տների քանդումը պայմանաւորել էր նոր բազմաբնակարան շէնքերի կառուցման անհրաժեշտութեամբ:

Հայկական թաղամասի գրեթէ բոլոր տները քանդուած են, սակայն Սուրբ Մարինէ եկեղեցին կիսով չափ կանգուն է: Եկեղեցին չի քանդուել, քանի որ այն գրանցուած է որպէս պատմական կառոյց:

Սուրբ Մարինէն հանդիսացել է Մուշի գլխաւոր եւ ամենամեծ եկեղեցին:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)