ԹԵՆԻՍ. ՈՒԻՄՊԸԼՏԸՆԻ ԿՐԱՆ ՇԼԵՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐՔ. ՆԱՏԱԼ, ԶՎՈՆԱՐԵՒԱ ԵՒ ՎԻՆԸՍ ԱՊԱՀՈՎԵՑԻՆ Բ. ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԻՐԵՆՑ ՏՈՄՍԵՐԸ
By adminx - Tue Jun 21, 6:16 am
- 0 Comments
- 3 views
- Tweet
Email
Print
Երէկ սկսաւ թենիսի Ուիմպըլտընի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը, երբ տեղի ունեցան Ա. հանգրուանի բազմաթիւ ճակատումներ:
Տղոց թիւ 1 դասուած սպանացի Ռաֆայէլ Նատալ ապահովեց Բ. հանգրուանի իր տոմսը` 6-4, 6-2 եւ 6-2 արդիւնքով յաղթելէ ետք Մայքըլ Ռասըլի (Միացեալ Նահանգներ):
Մրցաշարքին կանուխ հրաժեշտ տուաւ գերմանացի Թոմի Հաաս, որ 7-6, 7-6, 3-6 եւ 6-3 արդիւնքով պարտուեցաւ Ժիլ Միւլըրէն (Լիւքսամպուրկ):
Աղջկանց մրցումներուն, Վերա Զվոնարեւա (Ռուսիա, 2-րդ) 6-0, 3-6 եւ 6-3 արդիւնքով յաղթեց Էլըսըն Ռիսքի (Մ. Ն.):
Յաղթանակ արձանագրեց նաեւ Սվեթլանա Քուզնեցովա (Ռուսիա, 12-րդ), որ յաղթեց Զհանկ Սհուայի (Չինաստան)` 3-6, 6-3 եւ 6-4 արդիւնքով:
- 0 Comments
- 3 views
- Tweet
Email
Print




