ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԳԱՆՁԱՍԱՐ ԱՌԱՋԻՆ` ԵՐԿՈՒ ԿԷՏԻ ԱՌԱՒԵԼՈՒԹԵԱՄԲ
By adminx - Mon Jun 20, 6:21 am
- 0 Comments
- 4 views
- Tweet
Email
Print
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումները:
Թէեւ պարագլուխի դիրքը գրաւող Գանձասար 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Իմփուլսի հետ, սակայն մնաց պարագլուխի դիրքին վրայ` 2 կէտի առաւելութեամբ գերազանցելով Փիւնիկը (2-րդ) եւ Ուլիսը (3-րդ):
Փիւնիկ 1-0 արդիւնքով յաղթեց Արարատի` շնորհիւ Էտկար Մանուչարեանի նշանակած կոլին (32-րդ` փենալթիով):
Սակայն Ուլիս իր դաշտին վրայ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Միքայէն, երբ չինացի Տոնկ Ֆանկժու, 87-րդ վայրկեանին նշանակեց հիւր կազմին յաղթանակի կոլը:
Վերջապէս, չորրորդ եւ վերջին մրցումին, Գանձասար 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Իմփուլսի հետ:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
————————Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Գանձասար 7 5 1 17 6 26
2.- Փիւնկ 7 3 3 21 14 24
3.- Ուլիս 7 3 3 18 11 24
4.- Միքա 5 3 5 15 13 18
5.- Իմփուլս 5 3 5 16 15 18
6.- Շիրակ 3 4 6 11 15 13
7.- Բանանց 2 6 5 15 20 12
8.- Արարատ 1 3 9 8 27 6
- 0 Comments
- 4 views
- Tweet
Email
Print




