Thursday May 16, 2013

Յայտարարութիւններ ( 24 մայիս 2011 )

By adminx - Tue May 24, 11:43 am

ՄԱՄԼՈՅ ԼՍԱՐԱՆ ԹԻՒ 56

Գործակցութեամբ`
Հայ կաթողիկէ պատրիարքարանի
«Ս. Գրիգոր Նարեկացի» կեդրոնին

Նիւթ` «ՍՓԻՒՌՔ – ՀԱՅԱՍՏԱՆ ԿՐԹԱԿԱՆ
ԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ
ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

Կը ներկայացնէ`
ԴՈԿՏ. ՓՐՈՖ. ՃՈՒԼԻԵԹԱ ԿԻՒԼԱՄԻՐԵԱՆ
(Խաչատուր Աբովեանի անուան Երեւանի պետական համալսարանի դասախօս)

Տեղի կ՛ունենայ երեքշաբթի, 24 մայիս 2011-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, «Ազդակ»ի «Փիւնիկ» սրահին մէջ:

ՀՐԱՒԷՐ

———————————————————————————-

ՄԱՅԻՍԵԱՆ ՓԱՌԱՏՕՆ

Հովանաւորութեամբ`
ՀՄԸՄ-Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Նախագահութեամբ`
ԳԵՐՇ. Տ. ԳԵՂԱՄ ԱՐՔ. ԽԱՉԵՐԵԱՆԻ
Առաջնորդ Լիբանանի Հայոց թեմին

Կազմակերպութեամբ`
ՀՄԸՄ-Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

ՏԵՂԻ Կ՛ՈՒՆԵՆԱՅ ԿԻՐԱԿԻ, 29 ՄԱՅԻՍ 2011-ԻՆ ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 6:00-ԷՆ ՍԿՍԵԱԼ, ՊՈՒՐՃ ՀԱՄՈՒՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԱՇՏԻՆ ՎՐԱՅ:

———————————————————————————-

ՀՅԴ «ՌՈՒԲԷՆ» ԿՈՄԻՏԷԻ
ԸՆԿԵՐԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՅԵՏԱՁԳՈՒԱԾ

ՀՅԴ «Ռուբէն» կոմիտէի ընկերային յանձնախումբին կազմակերպած վիճակահանութիւնը, որ տեղի պիտի ունենար հինգշաբթի, 26 մայիս 2011-ին, յետաձգուած է մինչեւ հինգշաբթի, 28 յուլիս 2011:

———————————————————————————-

ԱՅՆՃԱՐ

35-ԱՄԵԱԿ ՊԵՏԻԿ ԻՆՃԷԵԱՆԻ
ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ

(Զինեալ պայքարի առաջին նահատակ)

ՅՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՈՒՄ ԵՒ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ`
ուրբաթ, 27, մայիս 2011-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Այնճարի Ազգային գերեզմանատան մէջ:

Անմիջապէս ետք`

ՅԻՇԱՏԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ`
«Սարգիս Զէյթլեան» Կեդրոնին մէջ:

Խօսք կ՛առնեն`
ՓԻԹԸՐ ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ
(ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամ)

ՄՈՎՍԷՍ Թ. ՀԵՐԿԵԼԵԱՆ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՅԱՅՏԱԳԻՐ:

93-ԱՄԵԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ

28 մայիս 2011, երեկոյեան ժամը 6:00-ին, «Սարգիս Զէյթլեան» կեդրոն:

Պատգամախօս`
Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան
ԱՇՈՏ ՔՈՉԱՐԵԱՆ

  • Գեղարուեստական Յայտագիր

ՀՅԴ «ԿԱՐՄԻՐ ԼԵՌ» ԿՈՄԻՏԷԻ
ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

———————————————————————————-

ԿՈՄԻՏԱՍ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ
Կը ներկայացնէ

«ՎՐԷԺ ՊԱՏԻՒԻ ՀԱՄԱՐ»

Արկածախնդրական-սիրային թատերախաղ
Բեմադրութեամբ`
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԵԼՎԱՃԵԱՆի

Տեղի կ՛ունենայ ուրբաթ, 27 մայիս 2011-ին երեկոյեան ժամը 8:30-ին «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահին մէջ:

———————————————————————————-

Հովանաւորութեամբ Պուրճ Համուտի քաղաքապետութեան

«ՎԱՆԱՅ ՁԱՅՆ» կը հրաւիրէ ձեզ ներկայ գտնուելու

ՃԻՇԴ ՀՆՉԵՆՔ

յայտագիրի աւարտական հանգրուանին եւ մրցանակաբաշխութեան:

Տեղի կ՛ունենայ շաբաթ, 28 մայիս 2011-ին, երեկոյեան ժամը     5:00-ին, «Ազդակ»ի «Փիւնիկ» սրահին մէջ:

ՀՐԱՒԷՐ

———————————————————————————-

Հայկազեան Համալսարանի Կրթութեան Ամպիոնը
եւ
ՄԱՀԱԵՄ-ի Կրթական Խորհուրդը

Ձեզ կը հրաւիրէ

«ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

Դասախօսութեան

Կը ներկայացնէ`
ԴՈԿՏ. ՓՐՈՖ. ՃՈՒԼԻԵԹԱ ԿԻՒԼԱՄԻՐԵԱՆ
Երեւանի Պետական Համալսարանի Մանկավարժական Ամպիոն

Տեղի կ՛ունենայ հինգշաբթի, 26 մայիս 2011-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Հայկազեան համալսարանի հանդիսասրահին մէջ, Քանթարի, Պէյրութ:

———————————————————————————-

ԼՕԽ-ի Շրջանային Վարչութեան Առողջապահական Յանձնախումբ
«Արաքսի Պուլղուրճեան» Ընկերաբժշկական Կեդրոնի Նախազգուշական բաժանմունք

ԴԱՍԱԽՕՍԱԿԱՆ ՇԱՐՔ

Տեղի կ՛ունենան չորեքշաբթի օրերը, առաւօտեան ժամը 10:00-ին, ԼՕԽ-ի «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կեդրոնի «Թնճուկեան» սրահին մէջ:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 25 ՄԱՅԻՍ 2011

«ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ»

Դասախօս`
ԱՆԻ ՏԵԿԻՐՄԵՆՃԵԱՆ-ԺԵՐԴԻՏԵԱՆ
Սննդագէտ

Հիւրասիրութիւն դասախօսութեան աւարտին:

———————————————————————————-

ԱՅՆՃԱՐ

ԱԶԳԱՅԻՆ «ՅԱՌԱՋ- Գ. ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ»
ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ ԱՅՆՃԱՐ

Կազմակերպութեամբ`
«ՅԱՌԱՋ» մանկապարտէզին

ելոյթ կ՛ունենայ
Մանկական երգերու մեկնաբան

ՄԱԿԻ

Տեղի կ՛ունենայ ուրբաթ, 27 մայիս 2011-ին, երեկոյեան ժամը 5:00-ին,
քոլեճի շրջափակին մէջ:

Սակ` 7,000 լիբ. ոսկի

Տոմսերը ստանալու համար դիմել վարժարան:
———————————————————————————-
ԱՇՃԵԱՆ ԹՈՒՐԶ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒ ԱՌԻԹՈՎ
ԶՈՅԳ ՇՐՋԱՊՏՈՅՏՆԵՐ ԴԷՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ա.- 11-18 օգոստոս, շքեղ պանդոկ, լման պտոյտներ, + վիզան + տուրքերը, գին` միայն 999$

Բ.- 11-25 օգոստոս, Երեւան- Ղարաբաղ – Ջերմուկ- Գորիս` լման պտոյտներով + վիզան + տուրքերը, միայն 1750$

Գ.- 20-27 յուլիս Հայաստան` 999$

Դ.- 20 յուլիսէն 3 օգոստոս Երեւան, Սեւան 1450$

Ե.- Վառնա 8 օրը 650 եւրոյի փոխարէն միայն 399 եւրօ:

Մեր բոլոր պտոյտները կարելի են ամսական 100 եւրոյով:

Ashjian Tours: Tel: 01-240654, 261177, 03-233978

E-mail: ashjiantours@hotmail.com

Ծախու հողեր Հայաստանի մէջ` մէկ քառ. մեթրը 3 տոլարէն սկսեալ:

 

———————————————————————————-

Կ՛ՈՒԶՈՒԻ

Աշճեան Թուրզ հաստատութիւնը կարիքը ունի «օֆիս պոյ»ի մը` 16-էն 25 տարեկան, ինչպէս նաեւ երկսեռ պաշտօնեաներու, որոնք գաղափար ունենան «Travel Tourism»ի մարզէն:

Հեռաձայնել 01-261177 եւ 03-233978 թիւերուն:

———————————————————————————-

Կ՛ՈՒԶՈՒԻ

Կօշիկի մեծաքանակ վաճառքի հաստատութիւն մը կարիքը ունի քարտուղարուհիի մը` «Սանթըր Ալիշան»: Հեռ. 01-264418:

———————————————————————————-

Կ՛ՈՒԶՈՒԻ

Հայկական հաստատութիւն մը կարիքը ունի երիտասարդի մը` 20-էն 30 տարեկան, գրասենեակի եւ մթերանոցի մէջ աշխատելու համար: Դիմել` հեռ. 01-201937:

———————————————————————————-

Կ՛ՈՒԶՈՒԻ

Coiffeur Razmig կարիքը ունի պաշտօնեաներու: Հեռ. 03-242531:

———————————————————————————-

Կ՛ՈՒԶՈՒԻ

Փորձառու կարուհիներ` Զալքայի շրջան: Հեռ. 04-715974:

———————————————————————————-

ԾԱԽՈՒ ԵՆ

Յարկաբաժին, շէնք եւ տուն հողով միասին` Պուրճ Համուտի եւ Այնճարի մէջ: Հեռ. 01-258923 կամ 03-927238:

———————————————————————————-

ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Հերմինէ Փերտեճեանի մահուան առիթով փոխան ծաղկեպսակի հետեւեալ նուիրատուութիւնները կատարուած են Ս. Յակոբ եկեղեցւոյ.

Վահագն եւ Արշօ Դաւիթեան 150,000 լ. ո., Էտուար եւ Սիրան Դաւիթեան 100,000 լ. ո., Րաֆֆի եւ Դանիա Վահրատեան 75,000 լ. ո., Ժոզեֆ եւ Թալին Թերզեան 100,000 լ. ո., Ատել Տաղլեան 30,000 լ. ո., Ճորճ Փարթամեան 30,000 լ. ո., Էօժէնի Գալըճեան 50,000 լ. ո., Վերժին Բանիկեան 20,000 լ. ո., Հրանդ Գալեմքերեան 20,000 լ. ո., Սեդրակ Սարայեան 20,000 լ. ո., Եփրեմ Թիթիզեան 25,000 լ. ո., Մուշեղ Յովհաննէսեան 25,000 լ. ո., Սօնա Սարգիսեան 25,000 լ. ո., Զարեհ եւ Անի Ալթունեան (Ամերիկա) 100$, Օհան եւ Ռիթա Օհանեան (Ամերիկա) 100$, Տիգրան եւ Ալին Օհանեան 200$, Հրաչ եւ Սիլվա Օհանեան 100$, օրդ. Ժաքլին Օհանեան 100$, տիկին Էլիզ Թերզեան 50,000 լ. ո., տիար Քրիստ Աճեմեան 20,000 լ. ո., Նշան Գարայեան 50,000 լ. ո., Էօժենի Պոյաճեան 50,000 լ. ո., Խաչեր Մարկոսեան 50,000 լ. ո., Խաժակ Խտըշեան 100,000 լ. ո., Սիլվա Պայրամեան 50,000 լ. ո., Սիմոն Դաւիթեան 25,000 լ. ո., Սարգիս Գրիգորեան 50,000 լ. ո., Զոհրապ Մենտիլեան 100$, տիար Ժորժ Նաժըմ 50,000 լ. ո., Յարութ եւ Յասմիկ Սամուէլեան 100,000 լ. ո., Արամ Ապաճեան 20,000 լ. ո., տիար Պութրոս Պարաքաթ 50,000 լ. ո., Արմինէ Չուխասըզեան 100,000 լ. ո., Քնարիկ Թորիկեան 30,000 լ. ո., Գոհար Մուշեղեան 50,000 լ. ո., Ս. Յակոբ եկեղեցւոյ տիկնանց վարչութիւն 100,000 լ. ո., Պօղոս Մահտեսեան 100$, Հրայր եւ Ալին Գէորգեան 20$, Վիգէն եւ Սեդա Գասապեան 100$:

———————————————————————————-

ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

ԱՊՐԻԼ 2011-ԻՆ «ԹՌՉՆՈՑ ԲՈՅՆ»ԻՆ ԿԱՏԱՐՈՒԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐԸ.

Տիկին Մարի Պարտագճեան 50,000 լ. ո., տիկին Մարի Չաքմաքճեան 50,000 լ. ո., տիար Վարանդ Պուճիքեան 250$, տիար Տէր Պօղոսեան 150 եւրօ:

ԶԱՆԱԶԱՆՔ

Հոգեւոր քոյրեր Վերժին քոյր Պարոնեան խմբակի` ճաշ-հաւու խորոված, զովացուցիչ, տապկուած գետնախնձոր, աղցան, անուշեղէն, սուրճ:
Մարի քոյր Պասթաճեան` 10 քիլօ խնձոր, 10 քիլօ պանան:
ՀԲԸՄ- ՀԵԸ` ճաշ- հաւով եղինձ, աղցան, զովացուցիչ, պտուղ:
Տէր եւ տիկին Սեդրակ Մոմճեան` 50 հատ թահինով հաց:
Չերչեան ընտանիք` մոր- թուած ոչխար մը` Մարիամ Չերչեանի յիշատակին:
Տիար Արմէն Պալեան` 11 հատ Ծաղկազարդի առիթով զարդարուած մոմ:
Տիկին Հայկուհի Գայայեան` 5 տուփ (x 21) պոն ժիւս, 3 տոպրակ Զատ-    կուան կարկանդակ:
Տիար Սեմ Մաալուֆ` 5 սնտուկ (x 20) խնձոր:
Ազգային մը` 7 կաղապար ինկլիշ քէյք, 3 սնտուկ (x 21) պոն ժիւս, 1 սնտուկ կրկնեփ:
Տիար Սահակ Ժարիքեան` 42 հատ զատկուան առիթով զարդարուած խոշոր սակառներ:
Կաթողիկոսարան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ` 40 հատ «Սի. Տի.», 50 հատ տուրմէ հաւկիթ:
Փոքրիկն Փաթիլ Մաւլեան` 40 տուփ «մարշմելլօ»:
Տիկին Սոնա Տօնիկեան- Քուրթեան` 43 ծրարիկ զատկուան կարկանդակ եւ քաղցրեղէն:
Տիկին Արփի Առաքելեան` 3 տուփ (x 21) պոն ժիւս, 2 մեծ ափսէ պրիոշ:
ԼՕԽ-ի «Աղթամար» մասնաճիւղի վարչութիւն (Այնճար)` 45 ծրարիկ ջրաման եւ քաղցրեղէն:
Տէր եւ տիկին Յովհաննէս եւ Սիլվա Տէյիրմենճեան` 30 տուփ տուրմով կրկնեփ, 4 տուփ կրկնեփ, 10 տուփ (x 21) պոն ժիւս:

———————————————————————————-

ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

ԼՕԽ-ի «Վ. Տեկիրմենճեան» խոհանոցի յանձնախումբի ընկերուհիները 100$` ԼՕԽ-ի «Վ. Տեկիրմենճեան» խոհանոցին:

Ազգային մը 100,000 լ. ոսկի` ԼՕԽ-ի «Վ. Տեկիրմենճեան» խոհանոցին:

———————————————————————————-

ՍԱԿԱՐԱՆ

Սուրիական թղթոսկի              31,00 31,60
Քուէյթեան տինար                5443 5463
Յորդանանեան տինար             2123 2143
Պահրէյնեան տինար              3980 4000
Ա. Մ. Էմիրութեանց տիրհամ            0410 0412
Քաթարեան ռիալ                 0413 0415
Սէուտական ռիալ                0400 0402
Օմանեան ռիալ                  3890 3910
Եգիպտական կինէ                0250 0260
Անգլիական սթերլին              2425  2435
Զուիցերիական ֆրանք             1705  1715
Թրքական լիրա                  0935 0945
Ճափոնական եէն               18,25       18,35
Ամերիկեան տոլար               1501 1514
Քանատական տոլար             1538 1548
Աւստրալիական տոլար            1580 1590
Եւրօ                           2110 2120

ՈՍԿԻ

Անգլիական մէկ ոսկի             530000            550000
Իրանեան մէկ ոսկի         525000            535000
Օսմանեան մէկ ոսկի       485000            495000
Մեքսիքական փեսոս        2,745,000   2,755,000
Մէկ քիլոկրամ ձոյլ ոսկի     72,800,000 73,000,000
Մէկ օնս ոսկի                   1509        1510
Մէկ օնս արծաթ           34,75       34,85

Ամերիկեան տոլարի փոխանակման սակերը.

Եւրօ                     1,4005            1,4010
Քանատական տոլար       0,9790            0,9800
Զուիցերիական ֆրանք       0,8835            0,8845
Ճափոնական Եէն          81,80             81,90
Մէկ սթերլին              1,6090            1,61

Մէկ տոլար 375 դրամ

ԼՈՒՄԱՅԱՓՈԽ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ ԵՂԲԱՐՔ
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ: ՀԵՌ. 01/252852

 

 

 

 

Leave a Reply

Comments are closed on this post.

Advertisement